Ինչպիսի՞ն է Մադոննան իրական կյանքում

Գաղտնիք չէ, որ Մադոննան լուսանկարների ֆիլտրման հավելվածների մեծ օգտատեր է: Թվում է, թե 63-ամյա երգչուհին ամաչում է իր արտաքինից, ուստի ֆիլտրերի միջոցով փորձում է թաքցնել տարիքային փոփոխությունները։ Երկրպագուները բազմիցս մեղադրել են աստղին Photoshop-ի չարաշահման մեջ, սակայն դա նրան երբեք չի խանգարել։

Որքան էլ Մադոննան ջանա, իրական կյանքում նա ավելի քիչ տպավորիչ տեսք ունի, քան սոցիալական ցանցերում։ Երեկ պապարացիները աստղին լուսանկարել են իր 16-ամյա որդու՝ Դեյվիդ Բանդայի հետ Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում։

Երգչուհին հագած է եղել սպիտակ ցանցավոր շապիկ, Adidas մարզահագուստ և կրել է բազմաթիվ ոսկյա զարդեր։ Լուսանկարիչներից աստղը փորձել է թաքնվել արևային ակնոցի օգնությամբ։