«Ուժ հարազատներին ու մտերիմներին». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հարազատներին

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, հարգել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակը։ Նա գրառում է կատարել Ինստագրամի իր էջում:

«Օգոստոսի 14-ի ցերեկը պայթյուն է տեղի ունեցել Երևանում և հրդեհ է բռնկվել քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող մեծածախ շուկայում։ Մահացածների հիշատակները վառ, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։  Ուժ հարազատներին և ընկերներին»,- գրել է Լևինան։