Սիդնի Սուինին պատմել է` «Էյֆորիայի» որ տեսարանն է իրեն նյարդայնացրել

LOS ANGELES, CALIFORNIA - APRIL 20: Sydney Sweeney attends the HBO Max FYC event for 'Euphoria' at Academy Museum of Motion Pictures on April 20, 2022 in Los Angeles, California. (Photo by Emma McIntyre/WireImage)

Ամերիկացի դերասանուհի Սիդնի Սուինին այժմ համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ և հաջողակ աստղերից մեկը։ Նա մեծ ժողովրդականություն է ձեռք բերել շնորհիվ «Էյֆորիա» հեռուստասերիալում դերի, որում նա մարմնավորում է դեռահաս աղջկա՝ Քեսիին։ Օրերս դերասանուհին զրուցել է լրագրողների հետ ու խոսել անցած եթերաշրջանների նկարահանումների մասին։

Deadline Sunday-ի հետ զրույցում Սիդնին պատմել է, թե որ տեսարանն է իրեն ամենից շատ նյարդայնացրել։ «Էյֆորիայի» երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ նա մի խողովակ է պահել բերանում, որը պետք է նպաստեր սրտխառնոց ունենալուն:

«Ես պետք է ինձ պահեի այնպես, ասես ոչինչ չի պատահել, իսկ հետո, ճիշտ պահին, պետք է սիրտս խառներ»,- հիշել է դերասանուհին:

Աստղը հիշել է նաև այն պահը, երբ վերջին եթերաշրջանում պետք է բեմ բարձրանար։ Դերասանուհին խոստովանել է, որ միշտ վախեցել է հանրության առաջ ելույթ ունենալուց։ «Բայց Մոդ Ապատոուն և ես հիանալի ժամանակ անցկացրինք: Այդ պահն ինձ համար շատ ավելի հաճելի դարձավ»,- բացատրել է Սուինին: