2019 թվականին Ադելը դժվարին ամուսնալուծության միջով անցավ Սայմոն Կոնեցկիի հետ։ Հարցազրույցներից մեկում աստղը պատմել է, որ դրա պատճառով երկար ժամանակ տառապել է խուճապի նոպաներից։ Վերջին՝ «30» ալբոմի «My Little Love» երգում երգչուհին ունկնդիրների հետ կիսվել է իր զգացմունքներով. «Դա կլինի տղայիս մասին երգում՝ հենց վերջում։ Հետո ես իսկապես վախեցա։ Ես խուճապի նոպա ունեցա և զանգահարեցի իմ լավագույն ընկերուհուն, որ խոսեմ նրա հետ այդ մասին, բայց նա չպատասխանեց: Դա լույս է սփռում շատ պահերի վրա… Երգի մնացած հատվածում ասում եմ, որ կարող եմ դադարել համարձակ լինել միայն այն ժամանակ, երբ որդուս պառկեցնեմ քնելու»,- լրագրողներին խոստովանել է փոփ-դիվան։ Բայց հիմա ամեն ինչ ավարտված է: Ադելը երջանիկ է Ռիչ Փոլի հետ հարաբերություններում, թողարկում է նոր երգեր և համերգներ տալիս։ Elle-ին տված հարցազրույցում երգչուհին պատմել է ապագայի իր պլանների, կարիերայի դժվար պահերի ու սիրո մասին։
Երգչուհին նկարահանվել է բրիտանական Elle-ի սեպտեմբերյան համարի շապիկի համար։ Աստղը խոստովանել է, որ երբեք այնքան երջանիկ ու սիրված չի եղել, որքան հիմա։ «Ես երբեք այսքան սիրահարված չեմ եղել», – ասել նա: «Ես տարված եմ նրանով։ Ես անպայման ուզում եմ ավելի շատ երեխաներ»: Նրան հարցրել են, թե արդյոք այն մատանին, որը նա կրում է վերջերս, նշանադրության մատանի՞ է, թե՞ ոչ, նա նշել է․ «Դե ինչ, դե ինչ․․․ ես ամուսնացած չեմ»,- բացահայտ ասել է Ադելը։
Նա նաև անկեղծորեն պատմել է, թե որքան դժվար էր իր համար որոշել չեղյալ համարել Լաս Վեգասի համերգը։ «Առաջին երկու ամիսները շատ դժվար էին։ Ես ամաչում էի». Նա նաև ավելացրել է, որ «դա իր կարիերայի ամենավատ պահն էր, անխոս»:
Բայց չնայած երկրպագուների ատելությանը, նա իր արարքն անվանել է համարձակ: «Բայց դա իրականում բարձրացրեց իմ ինքնավստահությունը, քանի որ դա շատ խիզախ բան էր: Եվ ես չեմ կարծում, որ շատ մարդիկ կանեին այն, ինչ ես արեցի: Ես շատ հպարտ եմ ինձնով իմ երաժշտական սկզբունքներին աջակցելու համար»,- ասել է նա Elle-ի լրագրողին: