«‎Սուրմալուի» ողբերգությամբ պայմանավորված «‎Նեմրան» հետաձգել է իր համերգները

«Նեմրա» հայկական ռոք խումբը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ կապված հետաձգել է իր գալիք համերգները: Այս մասին խումբը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում:

«‎Սիրելիներ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ կապված որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին նախատեսված մեր համերգը Երևանում, ինչպես նաև օգոստոսի 20-ին նախատեսված մեր համերգները Գյումրիում և Դիլիջանում:

Խորապես ցավակցում ենք հարազատ կորցրած ընտանիքներին, իսկ վիրավորում ստացած անձանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում:

Համերգների տեղափոխված օրերի մասին կհայտարարենք ընթացքում։

Կանխավ շնորհակալություն ըմբռնման համար:

Հարգանքներով՝ Nemra»: