Լիամ Հեմսվորթը բաժանվել է ընկերուհուց

liam hemsworth

Լիամ Հեմսվորթը բաժանվել է իր ընկերուհուց՝ Գաբրիելլա Բրուքսից երեք տարվա հարաբերություններից հետո։ Այս մասին հայտնում է In Touch ամսագիրը։ Ըստ ինսայդերների՝ նրանք հարաբերությունները խզել են մի քանի ամիս առաջ։

Ըստ երևույթին, Լիամն ինքն է նախաձեռնել բաժանումը։ «Համաճարակից հետո նա ցանկանում էր ավելի շատ ժամանակ հատկացնել աշխատանքին»։ Ասում են նաև, որ Գաբրիելլան դժվարությամբ է տանում բաժանումը և բառիս բուն իմաստով նրա «սիրտը կոտրված է»:

Հիշեցնենք, որ Գաբրիելլան առաջին անգամ խոսել է իր հարաբերությունների մասին Daily Telegraph Stellar Magazine-ին տված հարցազրույցում։ Մոդելի խոսքով՝ իրենց հարաբերությունները շատ կարևոր են եղել իր համար։