Բրիթնի Սփիրսի նախկին ամուսնուն ոստիկանությունը ձերբակալել է

Նապա շրջանի ոստիկանությունը ձերբակալել է Բրիթնի Սփիրսի նախկին ամուսնուն՝ Ջեյսոն Ալեքսանդրին։ Տղամարդը մեղադրվում է 2016 թվականին զարդեր գողանալու մեջ. Ջեյսոնը կալանավորվել է հենց այն բանից հետո, երբ նա կրել է 60-օրյա պատիժը՝ Բրիթնի Սփիրսի վերջին հարսանիքը խափանելուց հետո:

Բրիթնիի նախկին ամուսինը ներխուժել է տուն, որտեղ պետք է տեղի ունենար արարողությունը, սկսել ուղիղ եթեր հեռարձակել ու ամենուր փնտրել Բրիթնիին։ Անվտանգության նախկին աշխատակիցը նաև պնդել է, որ Ալեքսանդրը անմիջապես գնացել է փոփ աստղի ննջասենյակ, երբ գաղտագողի մտնել է նրա սեփականությունը: Ջեյսոնը պատմել է, որ փորձել է բացել սենյակի դուռը, սակայն այն կողպված է եղել։ Բրիթնին այդ պահին ներսում էր։

Հիշեցնենք, որ Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասղարին հավատարմության երդումներով են փոխանակել Կալիֆորնիայի իրենց տան բակում՝ շրջապատված ընտանիքով և ընկերներով: Երիտասարդներին շնորհավորելու համար ժամանել էին Փերիս Հիլթոնը, Սելենա Գոմեսը, Դրյու Բերիմորը և Մադոննան։