Հեյլին բացահայտել է Ջասթին Բիբերի հետ երջանիկ հարաբերությունների գաղտնիքը

Հեյլի և Ջասթին Բիբերներն ամենագեղեցիկ հայտնի զույգերից են։ Սիրահարները միմյանց ճանաչում են մանկուց, սակայն միայն 2016 թվականին նրանց մեջ ռոմանտիկ զգացմունքներ արթնացան։ Ճիշտ է, այդ ժամանակ զույգի հարաբերությունները շատ կարճ տևեցին: Բայց, ինչպես ասում են, եթե դա ճակատագիր է, ապա դուք նորից կհանդիպեք։ Եվ այսպես, 2018 թվականին Հեյլին ու Ջասթինը գաղտնի գրանցում են իրենց ամուսնությունը Նյու Յորքում, իսկ ավելի ուշ կազմակերպում շքեղ տոնակատարություն։

Նրանց հարաբերությունները օրինակ են շատերի համար։ Նրանք հաստատակամորեն դիմանում են բոլոր դժվարություններին և կարծես թե ամեն օր ավելի ու ավելի են սիրում միմյանց։ Harper’s Bazaar-ին տված նոր հարցազրույցում Հեյլին խոստովանել է, որ անընդհատ կարոտում է Ջասթինին։ «Նա այն մարդն է, ում մոտ ես ուզում եմ վերադառնալ: Ես կարող եմ ինչ-որ տեղ մեկնել աշխատանքի նպատակով, բայց չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու ու շփվելու նրա հետ»,- ասել է մոդելը։

Նրանց երջանիկ հարաբերությունների գլխավոր գաղտնիքը պարզ է՝ աշխատանք, աշխատանք և ավելի շատ աշխատանք։ «Ես զգում եմ, որ դա երկու կողմերի կողմից գործադրված ջանքերի շնորհիվ է: Ի վերջո, նա իմ լավագույն ընկերն է, բայց մենք դեռ պետք է շատ աշխատենք»,- ասել է աստղը։