«Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև եղբորս ավագ թոռը՝ 22 տարեկան Վաչագանս, 44 օրյա պատերազմի մասնակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ հաղորդավար, դերասան Արտավազդ Եղոյանը:
«Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես…
Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին»,- գրել է Եղոյանը: