Աստղագուշակ օգոստոսի 18-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Լավ է սկսեք ամենակարևոր առաջադրանքներից. առավոտը բարենպաստ կլինի, աստղերի աջակցությամբ շատ բանի կհասնեք: Ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմը կանցնեն, դուք կկարողանաք համագործակցության մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք:

Շատ Խոյեր այսօր անսովոր ու համարձակ գաղափարներ կունենան: Շրջապատողները դրանք միանգամից ճիշտ գնահատել չեն կարողանա, բայց ավելի ուշ ամեն ինչից գլուխ կհանեն և օգնություն կառաջարկեն: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ ծրագրերը պիտի փոխեք. անսպասելի մի բան տեղի կունենա, չի բացառվում պետք լինի հետաձգել սեփական գործերը ուրիշների գործերով զբաղվելու համար: Աշխատեք որոշումների հարցում չշտապել: Ճիշտ պատասխանները մակերեսին դրված չեն լինի, ձեզ որոշ ժամանակ է պետք գալու իրավիճակից գլուխ հանելու համար:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հավանական են հաջող զուգադիպություններ, անակնկալներ, որոնց համար ուրախ կլինեք: Ռոմանտիկ ժամադրությունը ամենալավ տպավորությունը կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օգնականներ փնտրեք, եթե կարևոր մի բան եք մտածել: Չի բացառվում այսօր կարողանաք ձեր գաղափարներով հետաքրքրել ազդեցիկ անձանց, ստանալ նրանց աջակցությունը, որը շատ տեղին կլինի: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումների, օրինակ՝ սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելը: Չի բացառվում՝ դրանց ժամանակ ծանոթանաք մարդկանց հետ, որոնք ձեր ամենահուսալի համախոհները կդառնան:

Անձնական հարաբերություններում դրական փոփոխությունները հնարավոր կդառնան, եթե դուք նախաձեռնող լինեք: Օրը կուրախացնի սիրահարված Երկվորյակներին, որոնց հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք մտերիմների հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք, կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց: Խնդիրները, որոնց պատճառով հարաբերությունները վերջին ժամանակներս լարվել էին, կմնան անցյալում: Հավանական են անսպասելի հանդիպումներ, իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց մասին վաղուց ոչինչ չեք լսել: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:

Աշխատավայրում լուրջ դժվարություններ չեն առաջանա: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, այդ իսկ պատճառով աննշան սխալներ էլ չեք անի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների և գործարքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս անհանգիստ օրը բազում վառ տպավորություններ կբերի: Դրանք ձեզ նոր գաղափարներ կտան, կօգնեն նորովի նայել նրան, ինչը երկար ժամանակ սովորական կամ միակ ճիշտն է թվացել: Հետաքրքիր կլինի նոր ծանոթների հետ զրուցելը: Չի բացառվում հենց նրանք ձեզ հուշեն, թե ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար:

Հնարավոր են աշխատանքի հետ կապված անսովոր առաջարկներ: Վերջնական պատասխան տալուց առաջ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: Սա լավագույն օրը չի լինելու լուրջ պարտավորություններով կապվելու, այնպիսի խոստումներ տալու համար, որոնք կատարելը դժվար է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարյացակամորեն տրամադրվեք: Այսօր ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտություն ցուցաբերելն այնքան էլ հեշտ չի լինի, բայց դուք կփորձեք դա անել: Շրջապատողների հետ հարաբերությունները լարված կլինեն հատկապես օրվա առաջին կեսին, երբ ուրիշների սխալների պատճառով ձեզ մոտ դժվարություններ կառաջանան: Բայց բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել, եթե փորձեք:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հագեցած ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի բարդ գործ ստանձնելու կամ այնպիսի բան սովորելու համար, ինչը շատ դժվար, բայց նույնքան էլ օգտակար է թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հավանական են պիտանի ծանոթություններ: Դրանց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Չի բացառվում համագործակցությունը ձեզ համար շատ շահեկան պայմաններով, շատ հնարավոր է նաև արագ մասնագիտական աճը: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Մտերիմների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ կլինի, նրանց կես խոսքից կհասկանաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան ուղևորությունների և զվարճանքների համար: Ոչ մեծ ընտանեկան տոնի համար առիթ կստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Կուզենաք շեղվել գործերից, պարզապես հաճելի ժամանակ անցկացնել: Բայց պայմանները հազիվ թե դա թույլ տան և պիտի բոլոր դեպքերում կենտրոնանաք: Ինչքան շուտ դա անեք, այնքան լավ: Հիշեք, որ մենակ գործելը պարտադիր չէ: Օգնականներ գտնելը դժվար չի լինի: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են աջակցել ձեզ:

Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին: Չի բացառվում օգնության կարիք ունենա ձեր հարազատներից կամ ընկերներից մեկը: Այստեղ պետք կգա իմպրովիզներ անելու, արագ որոշումներ ընդունելու ձեր ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող կանցնեն նույնիսկ այն գործնական հանդիպումները, որոնցից նման բան չէիք սպասում: Օրը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ նրանց, ովքեր ժամանակին նախաձեռնող կլինեն, չեն վախենա իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց: Դուք կնկատեք, որ և՛ գործընկերները, և՛ ղեկավարությունը ձեզ մեծ հարգանքով են վերաբերվում, իսկ թշնամիները նախընտրում են ձեզանից հեռու մնալ:

Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Պարզ կդառնա՝ ինչպես է պետք լուծել ընտանեկան խնդիրները, որոնք վերջին ժամանակներս բոլորին էին անհանգստացնում: Երեկոն հրաշալի կլինի սիրելիի հետ միասին ծրագրեր կառուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Կարևոր չէ՝ ինչ-որ նոր բան եք ստանձնելու, թե նախընտրելու եք կենտրոնանալ արդեն ծանոթ առաջադրանքների լուծման վրա. արդյունքը բոլոր դեպքերում հրաշալի կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր իրադարձություններ, որոնք ձեզ նոր գաղափարներ կտան, կհուշեն՝ ինչպես է լավ գործել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը բարենպաստ կլինի գործարքների և գնումների համար: Ֆինանսներին և ունեցվածքին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումներն ավելի օգտակար կլինեն, քան ծանոթների խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը թեթև ու ոգեշնչող կլինի: Հավանական են հեռվից լավ նորություններ, հետաքրքիր առաջարկներ: Դրանք ձեզ կուրախացնեն: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ հենց այն գործերի վրա, որոնք ձեզ առավել հեռանկարային ու հետաքրքիր են թվում: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու կհասկանաք, որ նպատակին տանող ճիշտ ճամփա եք ընտրել:

Օրվա երկրորդ կեսը մի փոքր ավելի լարված կլինի: Հանգստություն պահպանելը դժվար կլինի, դուք կարող եք հուզվել դատարկ բաների պատճառով, անհանգստանալ, որ ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանում: Կուզենաք հանգստանալ, կարճ ժամանակով շեղվել հոգսերից: Նման հնարավորություն կհայտնվի, օգտվեք դրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսին աշխատեք մանրուքներից չկառչել: Այդ հատվածն ավելի հարմար կլինի կարևոր հարցերը լուծելու, լուրջ ու մասշտաբային գործեր սկսելու համար: Կհեշտանա ղեկավարության ու գործընկերների հետ լեզու գտնելը: Դուք աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Եթե նախկինում տարաձայնություններ են առաջացել, ապա հիմա կկարողանաք դրանց վերջ դնել: Որոշ Ձկներ շատ գրավիչ առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: