Միլա Յովովիչի ավագ դուստրը՝ Էվա Անդերսոնը, առաջին անգամ լուսանկարվել է ամերիկյան Jalouse ամսագրի համար։
Դերասանուհին իր Ինստագրամում հետևորդների հետ կիսվել է ուրախալի լուրով։ Նրա աղջիկը՝ Էվան, հայտնվել է Jalouse Magazine-ի ֆոտոշարքում։ Աղջնակը նկարահանվել է միայնակ։ Հետաքրքրականն այն է, որ Միլա Յովովիչը նույնպես նկարվել է այդ ամսագրի ֆրանսիական համարի առաջին հրատարակության շապիկին։
«Ես այնքան եմ հպարտանում իմ հիանալի դստրիկով։ Չեմ համբերում, թե երբ կկարդաք այդ հոդվածը», – գրել է դերասանուհին։ Նա նաև հավելել է, որ ապշել է՝ կարդալով դստեր հարցազրույցը և իմացել է, թե որքան խելացի, հոգատար աղջիկ ունի։
Դերասանուհու երկրպագուներին դուր է եկել դստեր ոչ սովորական լուսանկարները։ Շատերը նկատել են մոր ու դստեր նմանությունը։ «Մինչև նկարագրությունը կարդալը կարծում էի արխիվային լուսանկարներ եք հրապարակել։ Որքան նման եք միմյանց», «Ջրի երկու կաթիլ, շատ լավիկն է», – մեկնաբանություններում գրել են հետեւորդները։
Հիմա Էվան դպրոցի դասերի հետ համատեղում է գաղտնի նախագծի նկարահանումները Լոնդոնում։ Հայտնի է, որ ֆիլմը լույս կտեսնի 2020 թվականին։