Աշխարհի ամենահայտնի տիկտոկերը ստացել է Իտալիայի քաղաքացիություն

Աշխարհի ամենահայտնի տիկտոկերը՝ Խաբի Լեյմը, դարձել է Իտալիայի քաղաքացի։ Այս մասին հայտնում է իտալական La Repubblica թերթը։

Խաբի Լեյմը, ով TikTok-ում ունի 148 միլիոն հետևորդ, ստացել է Իտալիայի քաղաքացիություն։ Արարողությունը տեղի է ունեցել Պիեմոնտյան Չիվասո քաղաքում, որտեղ բլոգերն ապրում է արդեն 20 տարի։

Արարողության ընթացքում նա հավատարմության երդում է տվել Իտալիային և խոստացել պահպանել նրա սահմանադրությունը և երկրի այլ օրենքները: «Ես շատ հպարտ եմ։ Ես ինձ հայտնի էի զգում այսօրվանից առաջ էլ, քանի որ այստեղ եմ մեծացել: Բայց ես մեծ պատասխանատվություն եմ զգում իմ տված երդման համար, դրանք քամու տված խոսքեր չեն»,- վստահեցրել է նա։

Հաբանե Լեյմը ծնվել է 2000 թվականին Սենեգալում, մեկ տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Իտալիա։ Նա ավարտել է տեղի դպրոցը, սակայն քաղաքացիություն ստանալ կարողացել է միայն այժմ իտալական օրենսդրության շնորհիվ։