Ոչ, ընկերը չէ. ո՞ւմ հետ են Մադոննային բռնացրել համբուրվելիս

Նախօրեին մեր ժամանակների գլխավոր փոփ երգչուհի Մադոննան նշել է ծննդյան 64-ամյակը։ Երգչուհին իր համար առանձնահատուկ օրը նշել է ընտանիքի ու մտերիմների շրջապատում Սիցիլիայի ափին։ Եվ, իհարկե, նույնիսկ նման նեղ շրջանակի երեկույթն առանց աղաղակող միջադեպերի չէր կարող անցնել (հակառակ դեպքում չէինք ճանաչի Մադոննային)։

Այս առիթով Մադոննան բավականին վառ տեսք է ընտրել՝ նա համադրել է սպիտակ և կապույտ զգեստը՝ ընդգծված պրինտով՝ համապատասխան կոշիկների և գլխարկի հետ։

Բայց, իհարկե, Մադոննան որոշել է երկրպագուների ուշադրությունը գրավել ոչ միայն իր վառ կերպարով։ Երգչուհին երեկույթի է գնացել լիմուզինով՝ երկու ընկերների ուղեկցությամբ, որոնց հետ (արդեն ավանդույթի համաձայն) որոշել է հերթով համբուրվել՝ չնայած իր նոր սիրավեպին։

Բայց, պետք է նշենք, որ երկրպագուներին այնքան էլ չի զարմացրել Մադոննայի այս արարքը։ Ոչ վաղ անցյալում իր ելույթի ժամանակ փոփ-դիվան հենց շոուի բեմում համբուրել էր մեկ այլ երգչուհու։ Եվ այո, մենք բոլորս հիշում ենք Մադոննայի համբույրները Բրիթնի Սփիրսի և Քրիստինա Ագիլերայի հետ։