Երգիչ Արամ Mp3-ը հերթական համերգն է հետաձգել

Երգիչ Արամ MP3-ը հերթական համերգն է հետաձգում։

Երգիչն այս մասին հարտնել է իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում։

«Սիրելի ընկերներ,ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 26-ին կայանալիք համերգը հետաձգվում է մինչև սեպտեմբերի 10-ը»,- գրել է երգիչը և շնորհակալություն հայտնել ըմբռնումով մոտենալու համար:

Հիշեցնենք՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հաջորդ օրը երգիչը հայտարարել էր.

«Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով, ես չեղարկում եմ այսօրվա համերգը և տեղափոխում եմ անհայտ ժամկետով, մնացածի մասին ձեր լրացուցիչ կասեն։ Այս պահին միակ ցանկությունս է, որպեսզի որքան հնարավոր է քիչ կորուստներ լինեն։

Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում։ Աղոթենք բոլորս, որպեսզի բոլորը ողջ մնան։

Շնորհակալություն ըմբռնման համար», – նշել է Արամը։