Պրոդյուսերի հետ սիրավեպի մասին խոսակցություններից հետո Սելենա Գոմեսին տեսել են ռեփերի ընկերակցությամբ

Օրերս պապարացիները թարմ կադրեր են արել, թե ինչպես է Սելենա Գոմեսը դուրս գալիս The Nice Guy ռեստորանի ետնամուտքից։ Այս վայրը վաղուց սիրվել է Հոլիվուդի բնակիչների կողմից։ Սելենայի երկրպագուներին ոգևորել են ոչ միայն աստղի թարմ նկարները, այլև այն, որ ռեփեր Tyga-ն նույն ժամին հեռանալիս է եղել այդ ռեստորանից։

Քայլի Ջենների նախկին բոյֆրենդին արդեն նկատել են Սելենայի շրջապատում, իր սոցիալական ցանցերում նա լուսանկար է տարածել նրա ծննդյան օրվանից։ Ռեստորանում հանդիպման օրը երկուսն էլ տոտալ սև կերպարներով էին։ Սելենան ընտրել էր լայն զգեստ և Louis Vuitton-ի սանդալներ։ Tyga-ն չի շեղվել հիփ-հոփ ոճից՝ կրելով բաճկոն, սպորտային տաբատ և սպորտային կոշիկներ։

Tyga-ի մասին հայտնի է, որ երաժշտական ​​գործունեությունից բացի, նա սկսել է իր կարիերան դերասանությամբ, այժմ նկարահանվում է Scream հեռուստասերիալի 3-րդ սեզոնում։ Նա նաև որդի ունի մոդել Բլեք Չայնայից։

Աղբյուրները նշում են, որ երիտասարդների միջև ռոմանտիկ հարաբերություններ չկան։ Նրանք եկել էին տարբեր ընկերական խմբերում ժամանակ անցկացնելու, բայց, այնուամենայնիվ, ներսում միավորվել են։