Անջելինա Ջոլիի որդիները՝ Փաքսը և Մեդոքսը մասնակցում են «Առանց արյան» ֆիլմի նկարահանումներին, որի վրա նա աշխատում է որպես ռեժիսոր։ Անջելինա Ջոլին People-ին պատմել է որդիների հետ համագործակցության մասին և ասել, որ շատ հպարտ է նրանցով։
«Մենք լավ ենք աշխատում միասին: Երբ անձնակազմն իր լավագույն մարզավիճակում է, դա նաև մեծ ընտանիքի է նման: Ուստի ամեն ինչ շատ բնական էր»,- լրագրողներին ասել է նա։
Պաքսը և Մեդոքսը նկարահանման հրապարակում հանդես են գալիս որպես ռեժիսորի օգնականներ: Հետաքրքիրն այն է, որ սա առաջին ֆիլմը չէ, որում մասնակցում են դերասանուհու երեխաները. նրանք նրա հետ աշխատել են նաև First They Killed My Father ֆիլմի վրա։
![](https://showbiz.am/wp-content/uploads/2022/08/image-266.png)