«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լևանդովսկու 75 000 եվրո արժողությամբ ժամացույցը գողացել են ինքնագրեր բաժանելիս

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն կողոպտել են թիմի մարզաբազայի մոտ ինքնագրեր տալու ժամանակ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է sport.es պորտալը։

Ըստ հրապարակման՝ երբ մարզիկը նստել է մեքենան և պատուհանից սկսել ինքնագրեր բաժանել, երկու մարդ բացել է մեքենայիր  դուռը և ֆուտբոլիստի դաստակից հանել 75 000 եվրո արժողությամբ ժամացույցը։

Հաղորդվում է, որ Լևանդովսկին փորձել է մեքենայով հասնել գողերին, սակայն փոքր վթարի է ենթարկվել։ Ավելի ուշ կողոպտիչներին բերման են ենթարկել ոստիկանությունը, որը կարողացել է նաև ժամացույցը վերադարձնել «Բարսելոնա»-ի հարձակվողին։