Օրվա խոսակցությունը. Բրեդ Փիթն ու Էմիլի Ռատակովսկին հանդիպում են

Նոր բամբասանքներ հոլիվուդյան դաշտից. Խոսակցություններ կան, որ մոդել Էմիլի Ռատակովսկին հանդիպում է Բրեդ Փիթի հետ:

Մոտ աղբյուրների փոխանցմամբ՝ մոդելն ու դերասանը շատ ժամանակ են անցկացնում միասին։ Խոշոր լրատվամիջոցները դեռ պետք է հաստատեն այդ լուրերը, սակայն ականատեսները պնդում են, որ զույգին տեսել են փարիզյան ռեստորանում ճաշելիս: Իսկ ավելի ուշ աստղերին նկատել են նյույորքյան Pearl Oyster բարում։ Եթե ​​հաստատվեն Deux Moi հրապարակման բամբասանքները, ապա մեզ շատ հետաքրքիր դաշինք է սպասվում։

Հիշեցնենք, որ Էմիլին վերջերս է բաժանվել ամուսնուց՝ իմանալով նրա բազմաթիվ դավաճանությունների մասին։ 2018 թվականի փետրվարին մոդելը և Սեբաստիան Բեր-ՄաքՔլարդն ամուսնացան 3 ամսվա հարաբերություններից հետո։ Սիրահարները մի քանի տարի վայելել են միմյանց ընկերակցությունը, իսկ անցյալ տարի նրանց ընտանիքում համալրում է եղել՝ զույգը որդի է ունեցել։