Վերադարձ՝ երեք երեխաների հետ. Սիրուշոն ԱՄՆ-ից վերադառնում է Հայաստան (լուսանկարներ)

Երգչուհի Սիրուշոն ԱՄՆ-ից վերադառնում է Հայաստան:

Նա իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում հրապարակել է օդանավակայանից երեխաների հետ լուսանկարներ:

Լուսանկարներին կից Սիրուշոն գրել է. «Վերադարձ Հայաստան: Երեք երեխաների հետ»,- գրել է նա և դստեր՝ Զաբելի հետ լուսանկարին կից անգլերենով գրել. «Գնանք տուն, բալիկ»:

Հիշեցնենք, որ Սիրուշոն ս.թ. հունիսի 26-ին հայտնել է իր և Լևոն Քոչարյանի երրորդ երեխայի՝ Զաբելի լույս աշխարհ գալու մասին:

Նշենք, որ զույգը ունի որդիներ՝ Ռոբերտը և Միքայելը։