«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի գլխավոր դերասաններ Թելման Խաչատրյանն ու Էթերի Ոսկանյանը համատեղ հոլովակ են հրապարակել:
Հոլովակի մեկնաբանություններում Թելմանը գրել է այն խոսքերը, որոնք կարդում է տեսանյութում:
«Յուրաքանչյուրը կարող է քեզ ստիպել, որ ժպտաս… բայց քչերը կարող են քեզ երջանկացնել …. դրանք տարբեր են, լա՞վ: – լավ …..»,- գրել է նա:
Նշենք, որ դերասանները ոչ հերքում են, ոչ էլ հաստատում են իրենց սիրավեպի մասին լուրը, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և հոլովակներ: