Լինդա Եվանգելիստան՝ իրեն այլանդակած վիրահատությունից հետո Vogue-ի շապիկին է հայտվել

Իտալական ծագումով կանադացի սուպերմոդել Լինդա Եվանգելիստանան անհաջող պլաստիկ վիահատություններից հետո  հայտնվել է բրիտանական Vogue ամսագրի շապիկին։

57-ամյա մոդելը սեպտեմբերյան համարի ֆոտոշարքին է մասնակցել։ Նա լուսանկարվել է Chanel-ի, Fendi-ի և Alexandre Vauthier-ի շքեղ հանդերձներով: Տեղադրված նկարներում պոդիումի աստղը կարմիր և վարդագույն  անձրևանոցով է, շարֆով և գլխարկներով, ինչպես նաև ծաղկային և ընձառյուծի պրինտներով։

Evangelista-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ առօրյա կյանքում իր դեմքը տարբերվում է լուսանկարներից։ Նորաձևության մոդելի խոսքով՝ իրեն նկարահանումներին պատրաստել է հայտնի դիմահարդար և կոսմետիկայի համանուն բրենդի հիմնադիր Փեթ Մաքգրաթը։ Մասնավորապես, անհաջող լիպոսակցիայի հետևանքները տեսողականորեն թաքցնելու համար վարպետն օգտագործել է հատուկ  էլաստիկ ժապավեններ։

«Իմ ծնոտն ու պարանոցն իրական կյանքում այսպիսի տեսք չունեն. Բայց ես չեմ կարող ամենուր գնալ ժապավեններով: Ես փորձում եմ ինձ սիրել այնպիսին, ինչպիսին կամ»,- ասել է հայտնի մոդելը: