Ռուսական «Би-2» խումբը հայտարարել է Կենտրոնական Ասիայի երկրներում և Իսրայելում համերգային շրջագայության մասին։ Լուրը հայտնել են երաժշտական խմբի անդամները՝ Telegram-ալիքում։
«Би-2» խմբի տարածած տեղեկության համաձայն՝ ելույթները կսկսվեն սեպտեմբերի 27-ից։ Համերգներ կլինեն Երևանում, Տաշքենդում, Նուր-Սուլթանում, Ալմաթիում, Բիշքեկում, Թել Ավիվում։ Խումբն ընդգծել է, որ առաջիկայում կհամալրվի այն վայրերի ցանկը, որտեղ խումբն այս տարի համերգներ է ունենալու՝ հանդիսատեսին կներկայացնելով նոր ծրագիրը։
«BEST OF-ը մեր թարմացված ծրագիրն է, որը միավորում է «Би-2»-ի վերջին տարիների լավագույն ստադիոնային շոուները: Տիեզերական սցենոգրաֆիան և հզոր կենդանի ձայնը, էլեկտրականությունն ու ակուստիկան, մեր գլխավոր հիթերն ու նոր երգերը սպասում են ձեզ»,- ասված է հաղորդագրության մեջ։