Ինչո՞ւ Բեն Աֆլեքի կրտսեր եղբայրը ներկա չէր հարսանիքին

Քչերը գիտեն, բայց հենց Քեյսի Աֆլեքի շնորհիվ է, որ Բեն Աֆլեքը հայտնիություն ձեռք բերեց։ Քեյսիի առաջին խոշոր նախագծերն էին To Die For-ը և Good Will Hunting-ը: Հայտնի է, որ հենց Քեյսին է ռեժիսորին ցույց տվել «Good Will Hunting» սցենարը՝ գրված իր եղբոր՝ Բենի կողմից, և դա օգնել է նրան սկսել իր կարիերան Հոլիվուդում (այս սցենարի համար Աֆլեք ավագը ստացել է իր առաջին «Օսկարը»։

Օրերս հայտնի դարձավ Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի երկրորդ հարսանիքի մասին։ Նախկինում զույգը գաղտնի տոնակատարություն էր անցկացրել, որը տեղի էր ունեցել Լաս Վեգասի Little White մատուռում, որտեղ եղել են միայն ամենամտերիմներն ու հարազատները։ Բայց, ցավոք, միջոցառման պաշտոնական հատվածին ներկա չի եղել Բենի կրտսեր եղբայրը։ Եվ, ահա թե ինչու։

Ըստ People-ի՝ Քեյսին չի կարողացել հարսանիքին մասնակցել երեխաների պատճառով։ «Ցավոք սրտի, ընտանիքի պատճառով, ծնողների տնային պարտականություններ և այլն»,- հրատարակչության հետ կիսվել է աղբյուրը: