«Դուք հիանալի ծնողներ կլինեք». Հեյլի Բիբերը հուզիչ լուսանկարներ է հրապարակել Ջասթինի և զարմուհու հետ

Ջասթին և Հեյլի Բիբերները համարվում են Հոլիվուդի ամենագեղեցիկ և ամենաերջանիկ զույգերից մեկը։ Վերջերս տված հարցազրույցում մոդելն ասել է, որ իրենց ներդաշնակ հարաբերությունների գաղտնիքը աշխատանքն է։ «Ես զգում եմ, որ դա երկու կողմերի կողմից գործադրված ջանքերի շնորհիվ է: Ի վերջո, նա իմ լավագույն ընկերն է, բայց մենք դեռ պետք է շատ աշխատենք»,- ասել է աստղը։ Նախօրեին զույգը ներկա է եղել Հեյլիի զարմուհու՝ Այրիս Էլլի ծննդյան խնջույքին։ Աստղը լուսանկարներ է տարածել սոցցանցերում։ Սիրահարները շատ երջանիկ տեսք ունեին:

Տոնակատարության համար Հեյլին և Բիբերը ընտրել են ազատ ոճը: Երգիչը երեկույթին եկել է Քանյե Ուեսթի նկարով շապիկով, որը հագել է սպիտակ շապիկի և վառ դեղին տաբատի վրայից։ Իսկ մոդելը նախընտրել է թեթև տաբատով շապիկ։ Նա տեսքը ամբողջացրել է օղակաձև ականջօղերով և ակնոցով։ Լուսանկարները դիտելով՝ երկրպագուները գրել են, որ զույգը ապագայում լավ ծնողներ կլինի․ «Ինչ գեղեցիկ լուսանկարներ, դուք այնքան երջանիկ եք: Այս փոքրիկը գեղեցիկ է, հուսով եմ, որ նա ֆանտաստիկ ծննդյան օր է ունեցել… Դուք հիանալի ծնողներ կլինեք»:

Հիշեցնենք, որ Այրիս Էլլին Հեյլիի ավագ քրոջ՝ Ալայա Բոլդուինի և նրա ամուսնու՝ Էնդրյու Արոնուի դուստրն է։