Էմմա Ուոթսոնը որոշել է արմատապես փոխել իր իմիջը. այժմ աստղը կրում է նորաձև պիքսի, որը նրան իսկապես սազում է: Թարմացված կերպարով դերասանուհին նկարահանվել է Prada-ի գովազդային արշավում։ Էմման դարձել է Prada Beauty շարքի դեսպանը։
Էմմա Ուոթսոնը կեցվածք է ընդունել նուրբ և միևնույն ժամանակ ըմբոստ կերպարում։ Դիմահարդարները դերասանուհուն թեթև դիմահարդարում են արել՝ շեշտը դնելով սուրմայով պարզ գծերի և բնական պեպենների վրա։
Ի դեպ, վերջերս Էմմա Ուոթսոնը անկեղծորեն խոսել էր Հարրի Փոթերի խորհրդանշական տեսարանի մասին, որտեղ իր հերոսուհի Հերմիոնա Գրեյնջերին ու Ռոն Ուիզլին համբուրվում են՝ այն անվանելով ամենաբարդն ու սարսափելին։ Ի դեպ, այժմ Ջոան Ռոուլինգը և Warner Bros.-ն աշխատում է Հարրի Փոթերի սփին-օֆֆի վրա: