Ռիհաննայի նմանակը գրավում է սոցցանցերը. ինչ տեսք ունի այն աղջիկը, ում հեշտությամբ կարելի է շփոթել հայտնի երգչուհու հետ

Պրիսցիլա Բեատրիսը դարձել է սոցցանցերի իսկական աստղ, և այդ ամենը Ռիհաննայի հետ անհավանական նմանության պատճառով։ Ու այդ արդյունքի համար նա ոչ մի պլաստիկ վիրահատության չի դիմել։

Պրիսցիլա Բեատրիսը Բրազիլիայից է, 30 տարեկան։ Նա ունի ավելի քան 700,000 հետևորդ սոցցանցերում: Աղջիկը մի քանի տարի բլոգ է վարում, որում կրկնում է Ռիհաննայի ամենահայտնի կերպարները։ Այս ընթացքում Պրիսցիլան սովորել է նմանատիպ դիմահարդարում և վարսահարդարում անել, հավաքել է նմանատիպ զգեստապահարան և նույնիսկ գրանցվել է վոկալի դասընթացների: Մենք չենք զարմանա, եթե նրան մի օր տեսնենք իրական բեմում:

Ինքը՝ Ռիհաննան, դեռ չի նկատել իր առցանց նմանակին։ Բայց մենք վստահ ենք, որ դա միայն ժամանակի հարց է։ Ավելին, Պրիսցիլայի գրառումների տակ եղած մեկնաբանություններում Ռիրիի նոր ալբոմի մասին վաղուց կատակներ կան, որին երկրպագուները սպասում են 6 տարի։

Պրիսցիլա Բեատրիս
Պրիսցիլա Բեատրիս
Պրիսցիլա Բեատրիս
Պրիսցիլա Բեատրիս
Պրիսցիլա Բեատրիս
Պրիսցիլա Բեատրիս
Ռիհաննա