Արիանա Գրանդեն պահանջում է 10 միլիոն դոլար

Արիանա Գրանդեն դատական հայցով հանդես է եկել «Forever 21» բրենդի դեմ՝ պահանջելով 10 միլիոն դոլար:
Արիանան մեղադրում է ապրանքանիշին իր հեղինակային իրավունքների և գովազդի մասին օրենքի խախտման մեջ: Երգչուհին պահանջում է մեծ գումարային փոխհատուցում՝ ապրանքների առաջխաղացման նպատակով իր իմիջի անօրինական յուրացման համար։
Արիանան ամիսներ առաջ պետք է համագործակցեր բրենդի հետ, սակայն չհարմարվելով պայմաննրեին՝ երգչուհին հրաժարվել է այդ առաջարկից:
Հիշեցնենք, որ երգչուհին իր ինստագրամյան էջում 165 միլիոն հետևորդ ունի, որոնց մեծ մասը պատանիներ ու երիտասարդներ են, ովքեր համարվում են «Forever 21» բրենդի թիրախային լսարանը:
Բրենդը դեռ որ մի կերպ չի արձագանքել երգչուհու այս հայտարարությանը։
Գրանդեի իրավաբանների հավաստմամբ՝ «Forever 21» ապրաքանիշը դատարանում հաղթանակի ոչ մի շանս չունի։