Ոճաբանը նշել է առաջիկա 100 տարում կանանց նորաձևության հիմնական թրենդը

Վլադ Լիսովեցը նշել է կանանց նորաձևության թրենդը 100 տարվա կտրվածքով: Փորձագետն այս թեմայի շուրջ կիսվել է KP.RU-ի հետ։

Ըստ տեղեկությունների՝ Լիսովեցն ասել է, որ վերջերս շատ ռուս կանայք դժգոհ են իրենց արտաքինից և փորձում են փոխել այն։ «Այժմ կանայք հաճախ փորձում են իրենց համար նոր դեմք նկարել։ Բայց սլավոնների մոտ այն շատ նուրբ է։ Նայելով սոցցանցերին, աշխարհում ի հայտ եկած տենդենցներին՝ փորձում են մոդիֆիկացնել այն ու դառնալ «բոլորի նման։ Ռուսական նորաձևությունը թեթև է»,- ասել է Լիսովեցը: 

Բացի այդ, մասնագետը նշել է, որ կանայք երբեք չեն հրաժարվի բաց զգեստներից։ «Կանայք դեռ կներկեն իրենց շուրթերը և կկրեն սեքսուալ հագուստ։ Մեզ վերահսկում է սեքսը։ Իսկ եթե այս ամենը մնա, ապա հակառակ սեռի մոտ հաճելի հույզեր կառաջացնի։ Ամեն ինչ հիմնված կլինի սեռական երանգի վրա։ Վզնոցն անպայման կմնա»,- ասել  է ոճաբանը։