Քորթնի Քարդաշյանի նախկին ընկեր Սքոթ Դիսիկը ավտովթարի է ենթարկվել. նրա մեքենան շրջվել է ճանապարհին

Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդը և նրա երեխաների հայրը՝ Սքոթ Դիսիկը, ավտովթարի է ենթարկվել։ TMZ-ը հայտնում է, որ ռեալիթի հեռուստաաստղի նախկին սիրելիի Lamborghini ամենագնացը մեծ արագությամբ մխրճվել է փոստարկղի մեջ և շրջվել: Բայց ինքը՝ Սքոթը, միայն թեթև վնասվածքներ է ստացել։ Նա մեքենայում մենակ է եղել և շտապօգնության ժամանելուն պես հրաժարվել է հոսպիտալացումից։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Քորթնի Քարդաշյանը բաժանվել է ձեռնարկատեր Սքոթ Դիսիկից։ Պատճառը նախկին սիրեկանի կողմից հաճախակի դավաճանությունն է եղել։ «Սքոթը բոլորին ասում էր, որ ինքն ազատ է, և Քորթնին այլևս չէր ցանկանում դիմանալ նման վերաբերմունքին: Նա միշտ ներում էր Սքոթին և նրա կողքին էր, բայց հիմա նա պետք է առաջնորդվի երեխաների շահերով»,- ասել էին ինսայդերները ամերիկյան E! News պորտալին: Նրանք ունեն երեք ընդհանուր երեխա՝ Մեյսոնը, Պենելոպան և Ռեյնան։