Որո՞նք են 2022 թվականի աշնան նորաձևության գլխավոր թրենդները

Glamour-ի նորաձևության խմբագիրները թվարկել են գալիք աշնան գլխավոր միտումները:

Ըստ նյութի՝ ակտուալ կդառնան Y2K էսթետիկ իրերը:

«Մասնավորապես՝ մարմինը բացող հանդերձանքներ և զգեստապահարանի իրեր վառ դեկորներով, սեքվիններ, փականներ և գծեր: Նորաձև են դառնալու նաև տաք վարդագույն հագուստները, որոնք   այսպես կոչված, «Բարբի տիկնիկների ոճ» են համարվում: Լրագրողները նաև կոչ են արել ընթերցողներին ուշադրություն դարձնել գլխարկով իրերին։ Նշվում է, որ այս դետալով շապիկներն ու զգեստները ներկայացվել են Հալպերնի, Պրոենզա Շուլերի, Վիկտոր Գլեմոյի և Էրդեմի ցուցադրություններին նախորդ նորաձևության շաբաթներին։ Բացի այդ, ցանկում ներառվել են  անսպասելի  կտրվածքով զգեստներ:

Ինչ վերաբերում է աքսեսուարներին, ապա պետք է ընտրել օպերային ձեռնոցներ, բաց գույնի զուգագուլպաներ, ինչպես նաև զարդեր ու ծոպերով հագուստ։ «Փորձեք համատեղել գույները, որոնք ընդհանրապես չեն համընկնում, սա է հիմնական միտումը»,- եզրակացրել են  հեղինակները։