Դերասան Թոմ Հարդին 2 ոսկե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում (լուսանկարներ, տեսանյութ)

Հայտնի դերասան 44-ամյա Թոմ Հարդին երկու ոսկե մեդալ է նվաճել ջիու-ջիցու ըմբշամարտի բարեգործական առաջնությունում, հայտնում է Daily Mail-ը։

Վուլվերհեմփթոնի Aldersley Leisure Village-ում տեղի ունեցած REORG ջիու-ջիցուի բաց առաջնությունում դերասանը հաղթել է իր բոլոր հանդիպումներում:

Թոմ Հարդին հանդես է եկել որպես REORG բարեգործական կազմակերպության հոգաբարձու. այն աշխատում է ծանր ֆիզիկական վնասվածքներով, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով և դեպրեսիա ունեցող մարդկանց հետ՝ սովորեցնելով նրանց բրազիլական ջիու-ջիցու՝ օգնելով նրանց վերականգնվել մտավոր և ֆիզիկական առումներով:

Վերջին բարեգործական առաջնությանը, որը միջոցներ է հավաքել կազմակերպության համար, Ha8din մասնակցել է որպես մասնակից։

TikTok-ում հրապարակված մի շարք տեսանյութերում դերասանը վարպետորեն հաղթում է իր հակառակորդներին:

Հարդին սկսել է մարզվել REORG-ի հետ և սովորել բրազիլական ջիու-ջիցու՝ նախապատրաստվելով 2011 թվականի Warrior ֆիլմում MMA-ի մարտիկի իր դերին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: