Սահարայի անապատում, որտեղ 40-50 աստիճան շոգ է և անհնար է անգամ գտնել մի ստվեր, որտեղ հնարավոր կլինի կանգնել, ապրում են մարդիկ, ոորոնց մոտ ոչ միայն ստացվում է գոյատևել նման սարսափելի պայմաններում, այլ նաև զբաղվել անասնաբուծությամբ, կազմել ընտանիքներ ու դառնալ բազմազավակ ծնողներ։
Սահարայի անապատում բնակվում է Տուբու ցեղի ժողովուրդը։ Նրանք համարվում են աշխարհի ամենադիմացկուն մարդիկ։
Այս ժողովրդի ուսումնասիրությամբ զբաղվել են բելգիացի գիտնականները։ Նրանք մի քանի օր շարունակ անցկացրել են ցեղի հետ։
Տուբու քոչվոր ցեղն ամեն օր կտրում է Սահարայի անապատում 80-90 կմ ճանապարհ։ Գիտնականները բժշկական ստուգման են ենթարկել նրանց և պարզվել է, որ այդքան ճանապարհ ոտքով անցնելուց հետո ոչ մի կերպ չի փոխվել ոչ նրանց սրտի աշխատանքը, ոչ ճնշումը։
Գիտնականները նկատել են ևս մի զարմանալի բան, որին անհնար է հավատալը․ Տուբու ցեղի մեծահասակները, ամբողջ օրում անցնելով այդքան ճանապարհ, ուտում են միայն մեկ խուրմա։ Ցեղի քրմերի խոսքով՝ որքան մարդիկ քիչ են ուտում, այդքան օրգանիզմն ավելի ակտիվ ու լավ է գործում։
Չնայած իրենց ապրելու սարսափելի պայմաններին ու դժվար առօրյային՝ Տուբու ցեղի ընտանիքներում 4-7 երեխա են ունենում, ովքեր նույնպես շատ արագ կարողանում են հարմարվել կյանքի նմանատիպ պայմաններին։