«Հանգստից վերադառնալու եմ հետաքրքիր ծրագրերով». Սոնա Ռուբենյանը Հունաստանում է

«Հանգստից վերադառնալու եմ նոր երգերով ու նոր հետաքրքիր ծրագրերով»։ Այս մասին ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Երգչուհին «Stories» բաժնում հրապարակումներ է արել, ինչից պարզ է դառնում, որ նա մեկնել է Հունաստան։

Հավելենք, որ ավելի վաղ երգչուհին ինստագրամյան հրապարակման միջոցով տեղեկացրել էր, որ ինքն ու Գարիկ Պապոյանը «Սուրմալուի» ողբերգությամբ պայմանավորված հետաձգել են իրենց մի քանի համերգը: