«Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է». Հրաչ Մուրադյանի գրառումն ու շնորհավորանքը դստեր ծննդյան օրվա կապակցությամբ

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Արդեն մեկ տարի է ես ու մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ`քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա: Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք`միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է»:

Նշենք, որ Tert.am Life-ին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարը խոսել է դստերն ԱՄՆ-ում մեծացնելու մասին և նշել, որ ապագայում աղջիկը գնալու է հայկական դպրոց, հայկական մշակույթի կրող է լինելու: Ըստ նրա՝ Սփյուռքում ավելի կապված են Հայաստանի հետ: