«Վիշապի տունը» HBO-ի ռեկորդ է սահմանել առաջին սերիայից հետո

«Գահերի խաղի» պրիքվելի՝ «Վիշապի տունը» սերիալի առաջին սերիան դիտել է HBO հեռուստաալիքի և HBO Max սթրիմինգային ծառայության 9,9 միլիոն հեռուստադիտող, հայտնում է Variety-ն: Սա լավագույն արդյունքն է HBO-ի համար:

Նշենք, որ «Գահերի խաղի» առաջին սերիան էկրանների մոտ էր հավաքել 4,2 միլիոն հեռուստադիտողի, իսկ եզրափակիչը՝ 17,9 միլիոն մարդու։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին (երևանյան ժամանակով՝ օգոստոսի 22-ի առավոտյան) HBO-ով թողարկվել է «Վիշապի տունը» սերիալի առաջին դրվագը, որը նվիրված է Երկաթե գահի համար Թարգարիեն ընտանիքի անդամների պայքարին։