Նիկոլաս Քեյջը երկրպագուներին զարմացրել է նոր կերպարով․ դերասանը մազերը վառ կարմիր է ներկել

attends the German Sustainability Award 2016 (Deutscher Nachhaltigkeitspreis) at Maritim Hotel on November 25, 2016 in Duesseldorf, Germany.

Նիկոլաս Քեյջը չի վախենում արտաքինի հետ կապված փոփոխություններից։ Իր օրինակով 58-ամյա դերասանն ապացուցում է, որ երբեք ուշ չէ փոփոխությունների համար։ Այսպես, օրինակ, օրերս սոցցանցերում մի լուսանկար է հայտնվել, որում նա մազերի նոր գույնով է։ Լուսանկարում դերասանը կեցվածք է ընդունել վառ կարմիր մազերով։

Թե ինչն է դրդել դերասանին ներկել մազերը նման վառ երանգով, դեռ անհայտ է։ Հնարավոր է՝ դա արվել է նոր դերի համար:

Վերջերս ֆրանսիական Casablanca ապրանքանիշը նոր գովազդային արշավ է թողարկել, որի դեսպանը Նիկոլաս Քեյջն է: