Ներկայացվել է աշնան ամենաթրենդային կոշիկը

Who What Wear նորաձևության պորտալի խմբագիր Մաքսին Էգգենբերգերը նշել է 2022 թվականի աշնան թրենդային կոշիկները։

Առաջիկա սեզոնում արդիական կլինեն բարձրակրունկ կոշիկները, որոնք ներկայացրել են Blumarine-ը և Vivienne Westwood-ը։ Բացի այդ, հանրաճանաչ կդառնան կիսաճտքավոր կոշիկները՝ զարդարված բյուրեղներով կամ թանկարժեք քարերով, նշել է փորձագետը։ Նմանատիպ մոդելներ, օրինակ, ներառված են Jil Sander ապրանքանիշի հավաքածուում։

Միաժամանակ լրագրողն այս ցանկում ներառել է հարթ  կոշիկներ, կովբոյական ոճի երկարաճիտ կոշիկները, որոնք հիշեցնում են 1990-ականների գրանժ մշակույթը։ Ցուցակում ավելանում են նաև մետալիկ կոշիկները, որոնք ներկայացրել են  Emporio Armani-ում և Courreges-ում, ավելացրել է Eggenberger-ը: