Մարգարիտներ, բյուրեղներ և երկու մետրանոց քող. ինչպիսին էին Ջենիֆեր Լոպեսի երեք հարսանյաց զգեստները

Հուլիսի 16-ին Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը սիրո և հավատարմության երդում են տվել միմյանց։ Սիրահարներն ամուսնացել են Նևադայում գաղտնի արարողության ժամանակ։ Մի քանի շաբաթ անց զույգը եռօրյա մեծ տոնակատարություն է կազմակերպել իրենց մտերիմների համար: Աստղերն ամեն ինչ արել են այդ մի քանի օրն անմոռանալի դարձնելու համար։ Պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ Ջեյ Լոյի և Բեն Աֆլեքի հարսանիքը վերածվել է իսկական հեքիաթի։

Ջենիֆերը խորանին մոտեցել է շքեղ զգեստով՝ բարձր պարանոցով, մեջքի տպավորիչ կտրվածքով, կասկադային փեշով և երկար քողով՝ Ռալֆ Լորենի կողմից: Ի դեպ, մեկ հանդերձանք ստեղծելու համար դերձակուհիները ծախսել են մոտ 500 մետր գործվածք։

Հուզիչ արարողությունից հետո ընտանիքն ու ընկերները՝ բոլորը սպիտակ հագած, հավաքվել էին տոնական սեղանի շուրջ՝ շնորհավորելու նորապսակներին: Այդ պահին Ջենիֆերն արդեն հայտնվել է նոր հանդերձանքով։ Աստղը հայտնվել է ապշեցուցիչ ձյունաճերմակ զգեստով՝ մետաքսե շղարշով ծալքերով, մարգարտյա զարդանախշերով և Swarovski բյուրեղներով: Ողջ օրվա ընթացքում հյուրերին հյուրասիրել են շեֆ-խոհարար Բրյուս Մոֆետիի ճաշատեսակները: Իսկ երեկոյի տպավորիչ ավարտը հիանալի Minette Rushing Custom Cakes-ն էր, պարային երեկույթն ու հրավառությունը:

Քիչ անց Ջենիֆերը հագավ նույնքան շքեղ ջրահարսի ուրվագծով զգեստ։ Հագուստը զարդարված է եղել արտահայտիչ դեկոլտեով, քողով և organza-ի գլխարկով։ Այդ օրը Լոպեսը հատկապես շքեղ տեսք ուներ։