Գեղեցկության ստանդարտները Հին Հունաստանում

Կանացի գեղեցկության ստանդարտները բոլոր ազգերի մոտ տարբեր են եղել։ Սակայն ընդունված է այն կարծիքը, որ Հին Հունաստանի կանայք առանձնահատուկ գեղեցկություն են ունեցել։ Որոշ չափանիշեր դեռ այդ ժամանակներից հասել են մեզ։
Օրինակ՝ հույների մոտ զարգացած էր մարմինը մարզելու ավանդույթը, այդ պատճառով կանանց մարմնի հատուկ ստանդարտներ գոյություն ունեին:
Կատարյալ գեղեցիկ էր համրավում Աֆրոդիտեն: Գեղեցիկ էին մեծ աչքերը, ուղիղ քիթը: Ինչ վերաբերում է մարմնի չափերին՝ կրծքի իդեալական չափը 88 սմ-ն էր, կոնքերինը՝ 93, իրանը՝ 65, իսկ հասակը՝ 170 սմ:
Նման արտաքինով կանայք գեղեցիկ են համարվուն նաև այսօր։ Փոփոխությունները չնչին են։

Հույները նախընտրում էին խարտյաշ վարսերով ու բաց մաշկով կանանց։
Այս ստանդարտներին համապատասխանելու համար կանայք երկար  մնում էին արևի ճառագայթների տակ, որպեսզի մազերի գույնը բացանա, ինչպես նաև մերսում էին մաշկը այծի կաթով՝ ցանկանալով սփրթնած գույն ստանալ։

Այստեղ նաև գեղեցիկ էին համարվում մեծ շուրթերն ու կանաչ, նշաձև աչքերը: Որպեսզի բիբերն առավել մեծ երևային, հույն կանայք աչքերի մեջ հատուկ հյութ էին կաթեցնում, որը ստանում էին հատուկ բույսից։
Այն, սակայն, շատ էր վնասում տեսողությանը, բայց գեղեցկությունը միշտ էլ զոհեր է պահանջել։