Սիլվեստր Ստալոնեի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել 25 տարվա ամուսնությունից հետո

Սիլվեստր Ստալոնեի կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, ամուսնալուծության հայց է ներկայացրել 25 տարվա ամուսնությունից հետո։ Հաղորդում է Page Six-ը։ Ֆլավինը դիմել է Ֆլորիդա նահանգի Փալմ-Բիչ շրջան: Առայժմ նա հրապարակավ չի մեկնաբանել իր որոշումը։

Ի դեպ, ավելի վաղ Ստալոնեն կնոջ դեմքով ուսի դաջվածքը վերափոխել էր։ Ջենիֆերի դիմանկարի տեղում հայտնվել է շան կերպար։ Սակայն դերասանի ներկայացուցիչ Միշել Բեգան ասել է, որ ինքը դեռ սիրում է իր ընտանիքը, իսկ հին աշխատանքը փակելու որոշումը պայմանավորված է նրանով, որ Ստալոնեն փորձել է թարմացնել Ֆլավինի դաջվածքը և դժգոհ է եղել արդյունքից։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 1997 թվականին՝ տասը տարվա ծանոթությունից հետո։ Նրանք ունեն դուստրեր՝ Սոֆիան, Սիսթինը և Սքարլեթը։ Մինչ մոդելի հետ ամուսնանալը դերասանը երկու անգամ ամուսնացած է եղել՝ դերասանուհի Սաշա Զախի հետ, որից ուներ որդիներ՝ Սեյջը և Սերխիոն։ 1985 թվականին ամուսնալուծությունից հետո նա գրեթե անմիջապես ամուսնացավ մոդել և դերասանուհի Բրիջիթ Նիլսենի հետ։ Նրանց ամուսնությունը տևեց երկու տարի։