Փարիզում թալանել են ֆրանսիացի հայտնի դերասանի բնակարանը. ԶԼՄ

Չարագործները թալանել են ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելի բնակարանը, երեք կասկածյալի են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է bfmtv.com–ը` հղում անելով իր աղբյուրներին։

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը անհայտ անձինք ներխուժել են Փարիզի 20-րդ օկրուգում գտնվող նրա բնակարան` կոտրելով ապակին։

Դերասանը հանցագործության պահին տանը չի եղել։ Փարիզի ոստիկանությունը երեք կասկածյալի է ձերբակալել, որոնցից երկուսը` անչափահաս։ Բոլորը իրավապահ մարմիններին հայտնի են մինչ այս կատարած գողություններով։