Բրիտանական սոցիալական կազմակերպություններից մեկը մսշտաբային հետազոտության արդյունքում պարզել է, որ տղամարդիկ կանանց մասին կարծիք են կազմում՝ նայելով նրանց քթին։
Բանն այն է, որ կնոջ դիմագծերից ամենաարտահայտիչն ու մյուսներից տարբերվողը հենց քիթն է։ Բացի այդ, տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ունեն իրենց դիմագծային առանձնահատկությունները, որոնք առաջին հերթին արտահայտվում են քթի տեսքով։
Բարբի տիկնիկի քիթը համարվում է ամենից գեղեցիկը։
Այս քիթը երիտասարդացնում է կնոջը՝ նրան ներկայացնելով որպես փոքրիկ ու անպաշտպան երեխա։ Նման քիթ ունեցողները տղամարդկանց մոտ թողնում են անմեղ ու զգացմունքային կնոջ տպավորություն։ Բայց սոցիոլոգների ուսումնասիրությունները նաև պարզել են, որ այսպիսի քթով կանայք նենգ են և խորամանկ։
Արծվաքթերն այդքան էլ դուր չեն գալիս տղամարդկանց։ Այսպիսի քիթ ունեցող աղջիկը նրանց մոտ թողնում է ինքնավստահ, գոռոզ, հպարտ ու ինքնասիրահարված մարդու տպավորություն։
Իրականում, սոցիոլոգները պարզել են, որ նման քթով կանայք միշտ շատ զարգացած ու կրթված են լինում։
Ուղիղ և սուր քթերը նույնպես մեծ համակրանք չեն վայելում տղամարդկանց կողմից։
Բանն այն է, որ նման քթերով կանայք սառն են թվում ու անտարբեր։ Բայց իրականում ,սոցիոլոգների պնդմամբ՝ արտաքինի այդ առանձնահատկությունը զսպվածության և հավասարակշռության նշան է։