Սիրո հավերժ երգիչն այսօր կդառնար 49 տարեկան. հայտնիների արխիվային լուսանկարներն ու շնորհավորանքները Հայկոյին

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է, սիրո երգիչն այսօր կդառնար 49 տարեկան: 

Շոուբիզնեսի մի շարք արտիստներ արխիվային լուսանկարներ են հրապարակել՝ շնորհավորելով Հայկոյին և շնորհակալություն հայտնելով, որ իրենց կողքին նման ընկեր են ունեցել: Գրում էTert.am Life-ը:

Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանն, ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ նրանց որդին՝ Արմանը դեռևս նորածին է՝ կից գրելով այսօրվա ամիսն ու ամսաթիվը: 

Երգչուհի Սիրուշոն համատեղ հոլովակ է հրապարակել Հայկոյի հետ՝ կից գրելով. «Իմ լավ ընկեր…մեծ եղբայր… Հայկո»: Նշենք, որ երգչուհին օրերս վերադարձել է ԱՄՆ-ից և իր միկրոբլոգում նշել, որ անպայման երգելու է Հայկոյին նվիրված հուշ համերգին: Երգչուհին նաև հոլովակներ և լուսանկարներ է հրապարակել փորձերից՝ պատմելով ընթացքի մասին: 

Սոֆի Մխեյանը հրապարակել է տողեր՝ շնորհավորելով Հայկոյին: 

« «Ոչինչ չի մնա…»: 2007 թ. ին Հայկոն տանը դաշնամուրի մոտ ցույց էր տալիս տարբեր մեղեդիներ, հնչեց այս մեղեդին: Միանգամից արձագանքեցի , ասացի, որ հենց սա շատ է դուրս գալիս, ասաց. «դու խնդիր չունես, ցավդ տանեմ, էս երգը քեզ»:  Մի քանի օր անց Հայկոն զանգեց.
-Սոֆս, Քեշիշյանը ֆիլմ ա նկարում ու քիչ ժամանակ ա մնացել, սաունդրեք եմ գրում, շատ է սազում էն մեղեդին, որ քեզ ցույց տվեցի , կարո՞ղ ա դա տամ ֆիլմին` քո համար նոր մի բան մտածեմ: Իրեն երբեք մերժել չէր լինում, առանց բարդացնելու ասացի` Հայկոսսսս, խնդիր չի:  Ֆիլմն իմ ամենասիրելիներից է, իսկ այս մեղեդին` իսկզբանե սրտումս: Մի օր ոչ մեկս չենք լինի, ո´չ հեղինակները և ո´չ կատարողները, բայց կմնան մեղեդիներն ու կպատմեն մարդու մասին, նրա հույզերի ու ապրումների, սիրո, երջանկության ու ցավի մասին, նրա ջերմության ու նվիրումի մասին: Երկնային ծնունդդ շնորհավոր, ընկեր»:

Երգիչ Էրիկ Կարապեըյանը հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Շնորհակալ եմ ,որ ծնվել ես: Որ ես ունեմ քեզ պես ընկեր,ախպեր`ումից սովորել եմ շատ բան և շարունակում եմ սովորել :
Շնորհակալ եմ նաև որ ունենք քեզ պես արտիստ , երաժիշտ և այն երաժշտության համար , որ նվիրել ես մեզ: Դու կաս ու լինելու ես միշտ: Շնորհավոր ծնունդդ ախպերս»:

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում կայանալու է Հայկո Հակոբյանին նվիրված համերգը, որին ելույթ են ունենալու մի շարք հայտնիներ: 

Նշենք, որ մեկ տարի առաջ կորոնավիրուսային հիվանդությունը խլեց երգչի կյանքը: