Քլինթոնների դուստրը խոստովանել է, որ Քիմ Քարդաշյանի «պատճառով» դադարել է լսել Քանյե Ուեսթի երգերը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին, խոստովանել է, որ դադարել է լսել ռեփեր Քանյե Ուեսթի երգերը. պատճառը ռեփերի՝ նախկին կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նկատմամբ վերաբերմունքն է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 42-ամյա Չելսի Քլինթոնի խոսքով՝ իրեն դուր չի գալիս՝ ինչպես է Ուեսթը վերաբերվում նախկին կնոջն ու առհասարակ, ինչպես է նա արտահայտվում այլ կանանց մասին:

«Ես ստիպված էի հրաժարվել Քանյեից, որովհետև ես չեմ կարող։ Պարզապես այն, ինչպես նա վարվեց Քիմ Քարդաշյանի հետ, ինչպես է նա խոսել կանանց մասին, ինձ համար անբարեխիղճ է: Ես սիրում էի նրա երաժշտությունն ու լսում էի վազելու ընթացքում: Բայց հիմա ջնջել եմ իմ երգացանկից», – ասել է նախկին նախագահի դուստրը:

Մինչդեռ Քիմ Քարդաշյանի մասին Քլինթոնը միանգամայն այլ կարծիքի է:

«Ես վաղուց հիացած եմ Քիմի՝ քրեական արդարադատության բարեփոխումներին հանձնառությամբ: Ես գիտեմ, որ նա խստորեն հավատարիմ է այս խնդիրներին և առանձին ազատազրկվածների՝ իրենց պատիժը նվազեցնելու կամ պատիժը լիովին մեղմելու ջանքերին»,- ասել է Քլինթոնը:

Նշենք, որ Քիմն ու Քանյեն 2021-ի փետրվարից ներգրավված են ամուսնալուծության վիճելի գործընթացում, որը ներառում է տարբեր հանրային վեճեր՝ կապված Քարդաշյանի նախկին ընկերոջ՝ 28-ամյա Փիթ Դևիդսոնի, ինչպես նաև նրանց համատեղ ծնողական տարաձայնությունների հետ: Ենթադրաբար, Քարդաշյանը ցանկություն չունի դանդաղեցնել բաժանումը, սակայն նախկին ամուսինը բազմիցս հրապարակայնորեն ասել է, որ կնոջը վերադարձնելու հույս ունի: Քարդաշյանը դատարան փաստաթղթեր է ներկայացրել՝ պնդելով, որ Ուեսթի սոցցանցային գրառումները լցված են ապատեղեկատվությամբ, որոնք իրեն հուզական անհանգստություն են պատճառել: Ռեփերը նախկինում խոստովանել է, որ Քարդաշյանի նկատմամբ իր վարքագիծն իսկապես կարող էր անհանգստացնող լինել: