Հարսի պար. հրապարակվել են Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի հարսանիքի կադրերը

Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հարսանիքը կայացել է։ Համացանցում հրապարակվել են հարսանեկան արարողության լուսանկարներն ու տեսագրությունները։

Դատելով կադրերից` նրանք շքեղ հարսանիք են արել, բայց հյուրերի թիվը մեծ չէ։

Բրուտյանը հարսի պարը հայկական երաժշտության տակ է պարել։

Ռուսական լրատվամիջոցների մի մասը հայտնում է, որ արարողությունը Հայաստանում է կազմակերպվել։

Հիշեցնենք` մայիսին հայտնի դարձավ, որ դերասանները հարաբերություններն օրինականացրել են Մոսկվայի ՔԿԱԳ-երից մեկում։

Ավելի ուշ` նրանք Հայաստան ժամանեցին և սկսեցին զվարճալի տեսանյութեր հրապարակել, որոնցից մեկում Զեփյուռը Պավելին հայերեն է սովորեցնում։