Կոբի Բրայանտի այրին 16 մլն դոլար փոխհատուցում կստանա ավիաաղետի վայրից լուսանկարների հրապարակման համար

ԱՄՆ-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն Կոբի Բրայանտի (մահացել է 2020 թվականի հունվարին՝ ավիավթարից) այրին՝ Վանեսա Բրայանտը, դատարանի վճռով, պետք է 16 միլիոն դոլար փոխհատուցում ստանա վթարի վայրից լուսանկարների հրապարակման համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել է AP գործակալությունը։

Դատարանը որոշել է, որ ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից ուղղաթիռի կործանման վայրից լուսանկարների հրապարակումը բասկետբոլիստի ընտանիքի անձնական կյանքի գաղտնիություն խախտում է։

Տվյալ որոշմանը միաձայն աջակցել է ինը երդվյալ ատենակալ։ Ի սկզբանե հայցի գումարը 31 մլն դոլար էր: 

2020 թվականի հունվարի 26-ին Լոս Անջելեսի մերձակայքում վթարի է ենթարկվել մասնավոր ուղղաթիռը, որում եղել է 41-ամյա Բրայանտը։ Օդաչուն՝ Արա Զոբայանը,  և բոլոր ութ ուղևորները, այդ թվում՝ Բրայանտի 13-ամյա դուստրը՝ Ջիաննան, զոհվել են։