Ամուսնական կյանքը հաճախ նմանեցնում են տարվա եղանակներին: Ծանոթությունն ու առաջին ժամադրությունները հիշեցնում են նուրբ գարուն, որին հաջորդում է տաք և կրքոտ ամառը, բայց կգա նաև աշնան` առաջին վեճեր ու թյուրըմբռնումների ժամանակը, իսկ հետո վրա կհասնի ձմեռը` դավաճանության տեսքով:
Ամուսնական դավաճանությունն ընտանեկան հարաբերություններում ամենատարածված խնդիրներից մեկն է:
Սակայն միջնադարում ամուսնական դավաճանությանը չափազանց խիստ են նայել ու դավաճան կանանց դեմ կիրառել են սարսափելի պատիժներ։
Միջնադարյան Եվրոպայում ամուսիններին դավաճանելու համար որոշ կանանց այլանդակում էին՝ կտրելով նրանց քիթը, շրթունքները կամ ականջները։
Ամենասարսափելին այն է, որ կանանց այրում էին խարույկի վրա՝ կարծելով, որ կրակը կարող է մաքրել նրանց մոլորված հոգին։
Չինաստանում դավաճան կնոջը փղի հետ փակում էին նույն վանդակում և կենդանին կարող էր բոլորի աչքի առջև բռնաբարել կնոջը։
Բնականաբար, այդ ամենից հետո կինը մահանում էր։
Հետագայում չինացիները նոր պատիժ սկսեցինկիրառել դավաճան կաննացհամար։ Ամուսնուն դավաճանած կանանց վրա ճարպ էին քսում և ուղակրում սոված շների մոտ, որոնք մասնատում էին զոհին։
Կորեացիները դավաճան կնոջի ստիպում էին քացախ խմել։ Նրա ներքին օրգաններն այրվում էին և նա մահանում էր։
Իսկ Նոր Գվինեայում կանանց ողջ էին թողնում, սակայն պատժում էին նրանց սիրեկաններին՝ գլուխը կտրելով։ Մահապատժից առաջ սիրեկանը պետք է ուտեր դավաճան կնոջ մատը։