Քարդաշյան-Ջեններ քույրերը մի տեսակ թագավորական կաստա են հիշեցնում գեղեցկության և նորաձևության ոլորտներում: Նրանք ոչ միայն գրավում են մամուլի ուշադրությունը՝ սոցցանցերում պարբերաբար աջակցելով միմյանց ձեռնարկումներին, այլև ընտանեկան նորաձևության փոքրիկ ցուցադրություններ են անում իրենց ապրանքանիշերի միջոցառումներին։ Անցյալ շաբաթ քույրերը հայտնվել են Քենդալ Ջենների և նրա ապրանքանիշի 818 խմիչքների համար կազմակերպված միջոցառմանը, իսկ օրերս նրանք ներկա էին Kylie Lip Kit շարքի՝ Kylie Cosmetics-ի մեկնարկի միջոցառմանը՝ աջակցելով Քայլի Ջեներին։ Ավելի լավ գովազդ հնարավոր էլ չէր պատկերացնել։
Երեկույթի տիրուհին ընտրել է գանացի դիզայներ Kwame Adusei-ի կոճակներով սպիտակ զգեստ և ֆուտուրիստական արևային ակնոց։ Եվ, իհարկե, ոչինչ չէր կարող լինել առանց շրթներկի տեսքով և բյուրեղներով կլատչի, ի վերջո, նոր ապրանքանիշի մեկնակի առթիվ էին հավաքվել նորաձևությանը հետևող հայտնի հասարակությունը: Քենդալ Ջենները կրել է 2001 թվականի Dolce&Gabbana-ի հավաքածուից վինտաժային զգեստ՝ ֆուտուրիստական ոճով՝ առջևի հատվածում վառ պրինտով:
Քիմ Քարդաշյանի լուքի ընտրությունը շատ սպասված էր. ինֆլյունանսերը փորձել է սև անթև կոմբինեզոն, մինի պայուսակ՝ կոկորդիլոսի կաշվից, Balenciaga-ի արևային ակնոց և հսկայական արծաթյա ականջօղեր։ Նա հանդերձանքն ամբողջացրել է բարձր թավշե կոշիկներով՝ կապույտ կրունկներով։ Քլոե Քարդաշյանի ընտարած թրենդային valentino pink-ը դարձել է օրվա տրամադրության գույնը. նրա ամբողջ կերպարը բաղկացած է Balenciaga-ի հագուստից և աքսեսուարներից։






