«Ես պատրաստ էի նրան ամուսնության առաջարկություն անել հենց առաջին օրը». Պավել Պրիլուչնին խոսել է Զեփյուռ Բրուտյանի հետ հարսանիքի մասին

Երեկ Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են։ Տոնակատարությունը նրանց երկրպագուների համար բավականին անսպասելի է ստացվել. շատերը մինչև վերջին պահը չէին հավատում նրանց հարաբերությունների անկեղծությանը: Բայց, ըստ երեւույթին, նրանց միջև ամեն ինչ իսկապես լուրջ է։ Գարնանը զույգը պաշտոնապես օրինականացրեց իրենց հարաբերությունները, իսկ նախորդ օրը նրանք շքեզ հարսանիք են կազմակերպել։ Նշենք, որ որոշ աղբյուրներ գրում են, որ հարսանիքը եղել է Հայաստանում։

Նորապսակները ոչ միայն գրանցել են իրենց ամուսնությունը, այլև հարսանիք են կազմակերպել, ինչն էլ ավելի է զարմացրել երկրպագուներին։ Տոնակատարությանը հավաքվել էին զույգի բոլոր մտերիմները։ Սիրահարներին նաև շնորհավորել են Մոտը և Ստաս Միխայլովը՝ տոնակատարությանը կատարելով իրենց հիթերը։

Շատ երկրպագուներ իսկապես զարմացրել է այն փաստը, որ զույգի հարաբերություններն այդքան արագ են սկսել զարգանալ։

«Ես այլևս երբեք չէի պատրաստվում ամուսնանալ։ Բայց երբ հանդիպեցի Զեփյուռին, անմիջապես հասկացա, որ սա ամբողջովին իմ մարդն է թե՛ մտածելակերպով, թե՛ բնավորությամբ, թե՛ կենսական արժեքներով։ Ճիշտն ասած, առաջին օրը ես պատրաստ էի ամուսնության առաջարկություն անել նրան, բայց որոշեցի սպասել ևս երկու օր։ Եվ երբ ես եկա նրա ծնողների մոտ, ես արդեն հազար տոկոսով համոզված էի, որ ամեն ինչ լուրջ է», – ասել է Պավել Պրիլուչնին Hello-ին: