Քիմ Քարդաշյանը գիտի, թե ինչպես հրաշալի տեսք ունենալ նույնիսկ ամենապարզ կերպարներում. Քարդաշյանը նախօրեին հանրությանը ներկայացել է մինիմալիստական կերպով.
Նա մասնակցել է This Is About Humanity ամենամյա դրամահավաքին` կրելով երկարաթև սև բոդիկոն մաքսի զգեստ: Հագուստը հիանալի կերպով ընդգծել է աստղի մարմնի առավելությունները և ուշադրություն հրավիրել նրա տպավորիչ կազմվածքի վրա։ Նա այն համադրել է նեոնային կանաչ կրունկներով կոշիկների և ֆուտուրիստական ակնոցի հետ:
Ի դեպ, Balenciaga-ի բուտիկներում աստղի նմանատիպ զգեստից կարելի է գտնել 95 հազար ռուբլով։


